Արմինֆո.Օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի պուրակում թվով 2618-րդ պատվո աստղը շնորհվել է լեգենդար երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Ազնավուր» հիմնադրամի մամուլի ծառայությունից, աստղը գտնվում է պատմական Pantages թատրոնի հարևանությամբ։